ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աշոտ Ղուլյանն ու Էդուարդ Շարմազանովը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Աշոտ Ղուլյանն ու Էդուարդ Շարմազանովը քննարկել են տարածաշրջանային հարցեր
29.10.2016 | 19:36

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանին ու Կարեն Բոթոյանին:


Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության մակարդակից և հանդիպումների հաճախականությունից: «Մեր երկու խորհրդարանների միջև այս տարիների ընթացքում հաստատվել են շատ ջերմ մարդկային և գործնական հարաբերություններ, ինչը, կարծում եմ, երկու խորհրդարանների համար էլ ամենադրական ամփոփումը պետք է համարել»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:


«Հայաստանի խորհրդարանական բոլոր պատվիրակությունների համար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը գերակա խնդիր են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Խորհրդարանականները, այնուհետև, քննարկել են տարածաշրջանին, աշխարհաքաղաքական զարգացումներին, փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ, հանդիպել զինվորներին:
«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, որ մեր զինվորների, բանակի և ողջ հայության միասնականության արդյունքում մեր սահմաններն ամուր են: Վերջին օրերին Ադրբեջանը, նենգորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ նորից ձախողվելով: Այդ երկրի կողմից բանակցային գործընթացին վնաս հասցնող ցանկացած փորձ պետք է խստագույնս դատապարտվի և հասցեական գնահատականներ ստանա միջազգային հանրության կողմից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:


Նա նշել է, որ Ադրբեջանի նենգ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, «քանի որ հայ զինվորն ամուր կանգնած է իր հողին և պաշտպանում է իր հայրենիքը»:

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ