Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
08.11.2016 | 00:22

...թե հեռուստաընկերությունների համար նախընտրական գրաքննությունը սկսված է։ Որոշ ԶԼՄ-ներում վերադասավորումներ են, և հիմնական թիրախ են դարձել քաղաքական ձևաչափով հաղորդումները։

Ասում են նաև, թե որոշ հաղորդաշարեր հնարավոր է հանվեն, մյուսները՝ փոփոխությունների ենթարկվեն։ Առաջիկայում գործունեության ուղղվածության փոփոխություններ կլինեն նաև իշխանության հովանավորությունը վայելող ԶԼՄ-ներում։

Դիտվել է՝ 6567

Մեկնաբանություններ