ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանը կողմ է Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև թեժ գծի ստեղծմանը

Հայաստանը կողմ է Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև թեժ գծի ստեղծմանը
17.11.2016 | 01:28

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին, որ թույլ կտա օպերատիվ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին:


«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով՝ կրակողները ադրբեջանցիներն են, ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ «կրակում են»։ Եվ նա իսկապես ստուգում է»,- պարզաբանել է Սարգսյանը՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: «Ես պատրաստ էի վերահսկողություն սահմանել և հստակ ասել՝ մերոնք կրակում են, թե չեն կրակում, իհարկե՝ ակնկալելով նույնպիսի վերաբերմունք նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից»,- հավելել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ 90-ականներին նման «թեժ գիծ» ստեղծելու փորձ արդեն եղել է. «Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Մենք հնարավորություն ունեինք այդպիսի էքստրեմալ դեպքերում, երբ էքստրեմալ կապի կարիք կար, կապ հաստատել: Այժմ նման բան գոյություն չունի»:

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ