Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վիգեն Սարգսյանը գոհ է «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեությունից

Վիգեն Սարգսյանը գոհ է «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեությունից
22.11.2016 | 21:12

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ