Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մտածողի 4000-ամյա արձանիկ է հայտնաբերվել Իսրայելում

Մտածողի 4000-ամյա արձանիկ է հայտնաբերվել Իսրայելում
26.11.2016 | 14:05

Իսրայելի Էհուդ քաղաքում պեղումների ժամանակ Թել-Ավիվից ժամանած ուսանողուհիներից մեկը 3800 տարվա վաղեմության կուժ է գտել, որի վերևի հատվածում նստած մարդու արձանիկ է քանդակված: Հնագետների համոզմամբ, կուժը պատկանում է միջին բրոնզե դարին: Մտածող տղամարդու պատկերով գտածոն 18 սմ բարձրություն ունի:

Պեղումների վայրում հնագետները նաև այլ տարաներ, դաշույններ, նետասլաքներ, կացիններ, ոչխարի ու ավանակի ոսկորներ են գտել: Գիտնականները ենթադրում են, որ այս առարկաները զոհաբերվել են՝ ի հիշատակ հանգուցյալի, որը կենդանության օրոք կարևոր դիրք է ունեցել:

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ