«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ դերակատարը

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ դերակատարը
26.11.2016 | 21:57

ՀՀԿ-ն իր 16-րդ համագումարում մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ազգային-պահպանողական կուսակցություն է, համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ազգային-պահպանողական կուսակցություն է: Մենք բարեփոխումների կողմնակից ենք: Հայաստանում իրականացնելու ենք բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:


Կուսակցության նախագահն էլ իր ելույթում նշեց` մենք պետք է վեր հանենք թերությունները, պետք է շատ ավելի պատասխանատու լինենք: Պետք է կապը տարածքային, մարզային ու շարքային կուսակցականների հետ լինի շատ ավելի ամուր»,- ասաց Է. Շարմազանովը: Նրա խոսքով` վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ ՀՀ քաղաքական կյանքում. «Վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով հանդերձ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ ու առանցքային դերակատարը: Մենք 2017-ի խորհրդարանական ընտրություններին գնում ենք եղածը պահպանելու ու էլ ավելի մեծ վստահություն ակնկալելու նպատակով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ