Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Անկարան թույլ չի տա քրդերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում

Անկարան թույլ չի տա քրդերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում
02.12.2016 | 12:20

Անկարան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կանտոնների միջև միջանցքի ստեղծումը, որը կվերահսկի քրդական Ժողովրդական միություն կուսակցությունը՝ ասված է Թուրքիայի ԱԱԽ-ի նիստից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:

«Սիրիայի հյուսիսում շարունակվում է «Եփրատի վահան» գործողությունը, որի նպատակն է ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը ԻՊ-ից և այլ ահաբեկչական խմբավորումներից։ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի ահաբեկչական կազմակերպություններին ու քրդական ինքնապաշտպանական ուժերին միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում»,- ասված է փաստաթղթում։

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ