Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հաղթեց «Աթլետիկո Նասիոնալը»

Հաղթեց «Աթլետիկո Նասիոնալը»
18.12.2016 | 13:52

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության երրորդ տեղի համար մրցապայքարում հանդիպեցին կոլումբիական «Աթլետիկո Նասիոնալ» և մեքսիկական «Ամերիկա» ակումբները: Մեքսիկացիներին հաջողվեց չեզոքացնել մրցակցի ունեցած երկու գնդակի առավելությունն ու խաղը տեղափոխել հետխաղյա տասնմեկմետրանոցների հանգուցալուծման:

Հուրախություն կոլումբիական ֆուտբոլի երկրպագուների, «Աթլետիկո» Նասիոնալի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ եղան: Այսօր հայտնի կդառնա նաև այս մրցաշարի հաղթողը: Մադրիդի «Ռեալի» մրցակիցն է լինելու ճապոնական «Կասիմա Անտլերսը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ