Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մխիթարյանը հեղինակել է ֆանտաստիկ գեղեցկության գոլ

Մխիթարյանը հեղինակել է ֆանտաստիկ գեղեցկության գոլ
27.12.2016 | 16:56

Մինչ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները ձմեռային «քնի» մեջ են, անգլիական պրեմիեր լիգայում շարունակվում է հրաշալի խաղերի փունջը: Տասնութերորդ հերթականում «Չելսին» դարձյալ անպարտ մնաց՝ «Բոռնմուտին» հաղթելով 3:0 հաշվով ու շարունակելով միանձնյա գլխավորել աղյուսակը:

Նրանից յոթ միավորով է հետ մնում «Հալ Սիթինն» նրա իսկ դաշտում նույնպես 3:0 հաշվով հաղթած ու արդեն 39 միավոր ունեցող «Մանչեստր Սիթին»: «Չելսիից» հետ մնալը վեց միավորի կարող է հասցնել այսօր «Ստոք Սիթիին» հյուրընկալող «Լիվերպուլը» լոկ: Ինչ վերաբերում է «Մանչեստ Յունայթեդին», այն նույնպես հաղթանակ է տոնել՝ 3:1 հաշվով պարտության մատնելով հյուր եկած «Սանդրլենդին»: Գոլերից մեկի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է:

Թեպետև այն խփվել է խաղից դուրս վիճակից (մրցավարը հաշվել է դարպասի գրավումը), սակայն այնպիսի արտառոց գեղեցկության է եղել, որ խամրեցրել է ամեն ինչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ