ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրք երեխաները գիրք կարդալու առումով զիջում են աֆրիկյան երկրների երեխաներին

Թուրք երեխաները գիրք կարդալու առումով զիջում են աֆրիկյան երկրների երեխաներին
07.01.2017 | 13:46

Թուրքիայում ամեն տարի տասնյակ հազարավոր գրքեր են հրատարակվում, սակայն գիրք կարդալու սովորությունն այս երկրում, մեղմ ասած, չի արմատավորվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը` ներկայացնելով ուշագրավ վիճակագրություններ: Պարզվում է` գիրք կարդալը Թուրքիայի բնակչության նախասիրությունների մեջ 235-րդ տեղում է: Երեխաներին գիրք նվիրելու սովորության տեսանկյունից այս երկիրը 180 երկրների ցանկում 140-րդ տեղում է: Թուրք երեխաները գիրք կարդալու առումով զիջում են աֆրիկյան երկրների երեխաներին: Թուրքիան կրթության ամենացածր մակարդակ ունեցող երկրների ցանկում 9-րդն է:

Որևէ եվրոպական երկիր այս ցանկի առաջին տասնյակում տեղ չի գտել: Կրթության որակի տեսանկյունից OECD անդամ 38 երկրների ցանկում 35-րդ տեղն է գրավել: Ցանկի առաջին տեղում Ֆինլանդիան է, նրան հաջորդում են Էստոնիան, Դանիան, Լեհաստանը, Ավստրալիան: Իսկ ամենավերջին հորիզոնականներում Թուրքիայից հետո տեղ են գտել Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Մեքսիկան:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ