Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և միջոցներ ձեռնարկել` իրավիճակը կայունացնելու համար». ԵԱՀԿ Մինսկի խումբ

«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և միջոցներ ձեռնարկել` իրավիճակը կայունացնելու համար». ԵԱՀԿ Մինսկի խումբ
10.01.2017 | 12:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որի մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքուն և Երևանը շարունակում են իրար մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի վրա հարձակման փորձի համար, որի հետևանքով զոհեր են եղել։ Հայաստանի Զինված Ուժերը դեռևս իրենց մոտ են պահում մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է և հակասում է կողմերի միջև այն պարտավորություններին, ըստ որի կողմերը չպետք է ուժ կիրառեն։
Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգոմ 2016 թվականին կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Համանախագահները նաև կոչ են անում առանց հապաղելու ետ վերադարձնել մարդկային մարմինները` ըստ 2010 թվականին Աստրախանում կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռքբերված համաձայնության։ Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` իրավիճակը կայունացնելու համար։
Համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում այն հայ և ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց նոր տարվա հույսերը մռայլվեցին անիմաստ կորուստների վշտով»։

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ