ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գիշերը շփման գծում

Գիշերը շփման գծում
15.01.2017 | 16:39

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգներից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 350 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ