Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
20.01.2017 | 00:40

...թե տևական ժամանակ է, ինչ Պետրոս Ղազարյանի մտերիմները փորձում են ռեաբիլիտացնել նրան և վերադարձնել «Կենտրոն»` իր աշխատանքին, մանավանդ որ և՛ Ծառուկյանն է վերադարձել, և՛ Գևորգ Կոստանյանը` այս օրերը համարելով «հավերժ վերադարձի» ժամանակներ:

Ավելին, Ամանորի կապակցությամբ Սերժ Սարգսյանի ընդունելություններից մեկի ժամանակ նույնական խնդրանք է հնչել, որ այնքան էլ արդար չէ վերաբերմունքը Պետրոսի հանդեպ, և պետք է «շտկել» այն: Սերժ Սարգսյանն ասել է` ես ի՞նչ կարող եմ անել, հեռուստաընկերության ղեկավարությանը և սեփականատիրոջը պետք է դիմել. ասել է` վերադարձած Գագիկ Ծառուկյանը պետք է լուծի Պետրոսի` «Քաղաքացիական ակտիվ քայլով» անլուծելի դարձած հարցը:

Դիտվել է՝ 6047

Մեկնաբանություններ