Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նստել է եկամտաբեր «ասեղի» վրա

Նստել է եկամտաբեր «ասեղի» վրա
24.01.2017 | 11:50

Ռուսական սպորտում դոպինգի կիրառության մասին չորս ֆիլմ նկարահանած գերմանական հեռուստաալիքը պատրաստել է և հինգերորդը, որտեղ լրտուի կարգավիճակով հանդես է գալիս ռուս թեթև աթլետ Անդրեյ Դմիտրիևը, ում բարձրագույն հաջողությունը եղել է 2009-ին աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելը:

Հիմա նրա շաղ տվածը կեղտ է, թե կեղտ չէ, իրականություն է, թե իրականություն չէ, փաստը մնում է փաստ, որ մարզիկը նստել է բավական եկամտաբեր «ասեղի» վրա ու այս կերպ հանապազօրյա հացի փող է վաստակում: Դմիտրիևի պահվածքը շատերը համարում են հոգու վաճառք սատանային, համարելով՝ որ նման վաստակը դառը թույն է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ