Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վիճակահանությունը՝ Կրեմլում

Վիճակահանությունը՝ Կրեմլում
24.01.2017 | 11:52

Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունն անցկացվելու է Կրեմլի համագումարների պալատում: Սրանով ռուսական իշխանություններն ընդգծում են, թե ինչ կարգի կարևորություն են տալիս աշխարհի առաջնությանը:

Վիճակահանության կոնկրետ օրը դեռ կհստակեցվի, հայտնի է միայն, որ այն նախատեսվում է իրականացնել այս տարվա դեկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: Ասենք, որ մինչ այս Ռուսաստանին սպասում է ոչ պակաս կարևոր միջոցառում: Խոսքը վերաբերում է Համադաշնության գավաթի անցկացմանը, որը սկզբունքորեն իրենից ներկայացնում է աշխարհի առաջնություն, սակայն ավելի կոմպակտ մակարդակով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ