ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Դաշնակցականների մազալու ձերբակալությունները

Դաշնակցականների մազալու ձերբակալությունները
10.02.2017 | 11:53

XX դարասկզբին լայն թափ առավ հայկական կուսակցությունների և առհասարակ հայ հեղափոխականների նկատմամբ ցարական իշխանության հալածանքը: Մասնավորապես, 1909 թ. հարուցվեց, այսպես կոչված, «դաշնակցականների գործը»: Քննությունը վերապահվեց ոմն դատական քննիչ Լիժինի, որը Հյուսիսային Կովկասի, Անդրկովկասի քաղաքներում և Ռուսաստանի այլ վայրերում կատարեց շուրջ 1000 խուզարկություն ու ձերբակալեց ավելի քան 800 հոգու: Հարկ եղած քննչական գործողություններից հետո, ի վերջո, 696 հոգու ազատ արձակեց, իսկ 105 հոգու դատական պատասխանատվության ենթարկեց` համաձայն քրեական օրենսգրքի 102 հոդվածի:


Սակայն դատավարությունների ժամանակ բացահայտվեցին զվարճալի անհեթեթություններ:
Այսպես, ինչ-ինչ «փաստերի» հիման վրա Թիֆլիսում պիտի ձերբակալեին ոմն Գևորգի, բայց քանի որ քաղաքում Գևորգներ շատ կային, նախ ձերբակալեցին անխտիր բոլոր Գևորգներին, ապա ընտրեցին Գևորգ Առաքելյանին և գործն ուղարկեցին դատարան: Այնինչ իրականում դաշնակցական Գևորգը սեպտեմբեր ամսին սպանվել էր Թավրիզում, ինչը հաստատել էր տեղի ռուսական հյուպատոսարանը:


Նույն բանը տեղի ունեցավ Երևանում: Որոնվում էր «թուրքահպատակ հայ Հաջի-Հակոբը»: Հայտնաբերեցին այդ անվամբ 10 հոգու, ձերբակալեցին, ի վերջո ընտրեցին Հաջի-Հակոբ Ավետիսովին` մի զառամյալ ծերունու, որը ոչ մի առնչություն չուներ ՀՅԴ-ի հետ: Մինչդեռ քննիչին հարկավոր իսկական Հաջի-Հակոբը, որ արևմտահայ հայտնի գործիչ էր, օսմանյան նոր սահմանադրության ընդունումից հետո տեղափոխվել էր Թուրքիա և ազատ ապրում էր:
Եվս մի ծիծաղելի դրվագ: Որոնվում էր հանրահայտ դաշնակցական, հետագայում` Վանի հերոսամարտի անվանի ֆիդայի Իշխանը: Քանի որ իշխան բառը ռուսերեն թարգմանվում է ՍվÿջՖ, Լիժինը բանտարկեց… իշխան Հովսեփ Արղության-Երկայնաբազուկին (Аргутинский-Долгоруков) և գործն ուղարկեց դատարան: Տեղեկանալով այդ մասին, իսկական Իշխանը նոյեմբեր ամսին Թուրքիայում ներկայացել էր ռուսական հյուպատոսին, հայտարարել, որ ինքը ամենևին իշխան չէ, այլ հասարակ մահկանացու, որ Իշխանը իր կեղծանունն է, ինչը հաստատել էր համապատասխան փաստաթղթերով։
Ահա էսպիսի մազալու բաներ…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ