Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ. հակառակորդը կրակ է բացել Դ-44 տիպի հրանոթներից. ԼՂՀ ՊՆ

Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ. հակառակորդը կրակ է բացել Դ-44 տիպի հրանոթներից. ԼՂՀ ՊՆ
13.02.2017 | 12:02

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց:


Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:


ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագածում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ