Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացրեց 300 հոգանոց ցուցակ

«Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացրեց 300 հոգանոց ցուցակ
16.02.2017 | 18:19

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ՀՎԿ ընտրական ցուցակները: ՀՎԿ նախագահի Օգնական Վարուժան Բոլորչյանը տեղեկացրեց, որ ցուցակները բաղկացած են 300 հոգուց:

Այսօր Արթուր Բաղդասարյանը ներկայացրել էր ՀՎԿ ցուցակի առաջին 15 անունները՝ Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան, Մարինե Քոչարյան, Արթուր Միսակյան, Խանիկ Պետրոսյան, Արմեն Հարությունյան, Լիանա Մանուկյան, Գարսևան Սաղաթելյան, Լևոն Դոխոլյան, Հունան Պետրոսյան, Գառնիկ Ղազարյան:

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ