Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին

Գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին
25.02.2017 | 18:32

Մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:

Միջոցառումը կազմակերպում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

Ցուցահանդեսի նյութերը ներկայացնում են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ:
Գիտաժաղովի ծրագրում ներառված են զեկուցումներ, որոնք վերաբերում են Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ատեղծագործության տարաբնույթ դրսևորումներին:

Ստորև ներկայացնում ենք գիտաժողովի ծրագիրը:
• Հայոց ցեղասպանության և վերապրումի թեման Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործություններում /Կարինե Ռաֆայելյան, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ/
• Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցը» և հայ միջնադարյան գրականությունը /Աելիտա Դոլուխանյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր/
• Դարձյալ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի մասին /Ժենյա Քալանթարյան, բ.գ.դ., պրոֆեսոր/
• Աստծո կերպարանքով ու նմանությամբ /Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան» դրամայի մեկնության փորձ/ /Մարգարիտ Խաչատրյան, բ.գ.դ./
• Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմը /Անի Փաշայան, բ.գ.թ., դոցենտ/
• Նորահայտ էջեր Դերենիկ Դեմիրճյանի հասարակական-քաղաքական գործունեությունից /1917-1920 թթ./ /Համո Սուքիասյան, պ.գ.թ., դոցենտ/
• Դեմիրճյանական էկրանավորումներ /Սիրանույշ Գալստյան, ա.գ.թ., դոցենտ/
• Դերենիկ Դեմիրճյանի թատերագիտական հայացքների շուրջ /Նաիրա Շահվալադյան, ԳԱԹ թատերական բաժնի վարիչ/

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ