Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
28.02.2017 | 00:48

...թե ՀՀԿ շտաբում մշակվել են մաքսիմում և մինիմում ծրագրեր. ըստ մաքսիմումի, իրենք պետք է «խփեն» այնքան, որ կարողանան միայնակ կառավարություն ձևավորել. դա կազմում է մոտավորապես 60 տոկոս: Իրականության ոլորտի՞ց է սույն պլան «ա»-ն` հարցրինք ՀՀԿ «ծերակույտի» ներկայացուցչին:

«Լիովին. նախ` եթե նկատեք, թե ռեյտինգային ինչ համամասնությամբ է մասնակցում ՀՀԿ-ն մարզերում և Երևանում, ի դեպ` հենց Երևանն է մեր հիմնական ջոկերը, ապա կհասկանաք, որ ամբողջովին իրականանալի խնդիր է դրել կուսակցությունն իր առջև»: Իսկ սեփական թիմի միսկրծոցին, ընդոտնումներն ու փորթափոցին նո՞ւյնպես հաշվարկվել են «կուսակցության» կողմից: «Հույս չունենաք. ընտրատարածքները քարտեզագրվել են, յուրաքանչյուրն իր թաղի, փողոցի համար պատասխանատու է լինելու. ամեն բան կախված է ճիշտ վերահսկումից»: Ինչ վերաբերում է մինիմում ծրագրին, ապա ՀՀԿ-ում ասացին, որ այլ ուժերի հետ, բացի դաշնակցությունից, կոալիցիա չի կազմվելու: Դաշնակցականնե՞րն ինչքան են «խփելու»: «Ինչքան ժողովուրդը ձայն կտա»,- «արդարադատորեն» ասաց «ծերը»:

Դիտվել է՝ 4372

Մեկնաբանություններ