ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վարչապետ. Աբխազիայի տարածքով երկաթգծի մասին չենք խոսում, բայց քննարկում ենք այլ հնարավորություններ

Վարչապետ. Աբխազիայի տարածքով երկաթգծի մասին չենք խոսում, բայց քննարկում ենք այլ հնարավորություններ
02.03.2017 | 10:37

Աբխազիայի տարածքով երկաթգծային ճանապարհի բացումը հիմա չի քննարկվում, բայց քննարկվում են ուրիշ այլընտրանքներ՝ մարտի 1-ին ԱԺ-ում Կառավարական ժամին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։

Մեկնաբանելով Թբիլիսի այցն ու հանդիպումները վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլու հետ, Կարապետյանը նշել է, որ Աբխազիայի տարածքով երկաթգծային ճանապարհի բացումը բանակցություններում չի քննարկվել։ Բայց քննարկվել են ուրիշ հնարավոր երթուղիներ։ «Հավանական եմ համարում, որ լուծում կգտնվի՞։ Այո, մենք բանակցությունների փուլում ենք»,- հայտնել է Կարեն Կարապետյանը։

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ