ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Էդմոն Մարուքյան. «Ելք»-ը միակն է, որ փոփոխություններ կբերի

Էդմոն Մարուքյան. «Ելք»-ը միակն է, որ փոփոխություններ կբերի
12.03.2017 | 18:03

«Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը հանդիպել է Վանաձորի տնակային ավաններից մեկի բնակիչների հետ: Տարիներ շարունակ տնակներում բնակվողներին Մարուքյանը հորդորեց քվեարկել «Ելք»-ի օգտին՝ խոստանալով քայլեր ձեռնարկել նրանց խնդիրները լուծելու համար:


«Ես հիմա գտնվում եմ Վանաձորի ամենախոցելի տարածքում, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի՝ գա կանգնի ու խոսա ձեզ հետ: Ես երես ունեմ այնքանով, որքանով, որ Ազգային ժողովում մի շարք անգամներ թե վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին էս հարցով դիմել եմ»,- ասաց Մարուքյանը: Բնակիչների հետ զրուցում նա պարզաբանում էր, թե ինչու են իրենք դաշինքով մասնակցում ընտրություններին: «Մենք ձևավորել ենք «Ելք» դաշինքը: Ինչպես տեսաք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում, քաղաքական ուժերի պառակտված լինելը տարավ պարտության: Մենք ստեղծել ենք մի դաշինք, որը երեք ուժերի միություն է, որն իր ռեսուրսներն ավելի կենտրոնացնելով՝ փորձելու է մարտահրավեր նետել գործող հանրապետական իշխանությանը և համակարգին»,- շարունակեց Մարուքյանը:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ