Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Ընտրակեղծարարության պարագայում անպայման լինելու է հետընտրական պայքար

Րաֆֆի Հովհաննիսյան. Ընտրակեղծարարության պարագայում անպայման լինելու է հետընտրական պայքար
22.03.2017 | 10:44

ՕՐՕ դաշինքը Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպումներն ավարտեց Գյումրիում՝ բազմամարդ հանրահավաքով Թատերական հրապարակում: Հանրահավաքին չէին մասնակցում Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը, որ Արթիկից վերադարձել էին Երևան՝ ներկա լինելու «Հաց բերողի» հոգեհանգստի արարողությանը:


Րաֆֆի Հովհաննիսյանը, որ Գյումրիում 2013-ին պարտության էր մատնել Սերժ Սարգսյանին, հանրահավաքում ասաց, որ այս անգամ թույլ չեն տալու, որ ՀՀԿ-ն «խփի այնքան, ինչքան ուզում է»: Նա համոզված է, որ ընտրակեղծարարություն լինելու է և վստահեցրեց, որ այդ պարագայում անպայման լինելու է հետընտրական պայքար, որպեսզի տեր կանգնեն իրենց քվեին. «Անպայման պայքարը կշարունակվի, եթե կեղծվի գործընթացը թե արդյունքը: Եվ դա կլինի բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով: Հուսով եմ՝ ոչ արյունահեղությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին ունի ինքնապաշտպանվելու իրավունք, նաև ընդվզելու իրավունք: «Սասնա ծռերը» ցույց տվեցին, թե այդ հուսահատությունը, այդ մթությունը ուր է հասել»:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ