ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին օպերային թատրոնի բեմում

Իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին օպերային թատրոնի բեմում
22.03.2017 | 14:53

Այսօր, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Ծրագրում կհնչեն Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան):

Համերգային երեկոյին մասնակցում է նաև Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:


Ֆեդերիկո Մոնդելչին ներկայումս համագործակցում է խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում՝ Միլանի Լա Սկալայի նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Երաժիշտը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանում, ակտիվորեն համագործակցում Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչիի Հայաստան կատարած այս այցն առաջինը չէ. ինչպես վստահեցնում է երաժիշտը, հայաստանյան բեմում հանդես գալն իր համար միշտ առանձնահատուկ կարևորություն է ունեցել:


Միջազգային մրցույթների դափնեկիր Բասինիա Շուլմանը ռուս հայտնի ժամանակակից երիտասարդ դաշնակահարներից է: Նա այսօր մեծ ճանաչում ունի աշխարհում և ներկայանում է ամենահեղինակավոր բեմերում: Բացի մենահամերգներից, դաշնակահարն ակտիվորեն հանդես է գալիս նաև կամերային ժանրում: Բ. Շուլմանը համագործակցում է նաև Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ հանդես եկող «Մոսկովյան Վիրտուոզներ» նվագախմբի և Բորոդինի անվան քառյակի հետ:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ