Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սամվել Սանամյան. «Այնպես ենք աշխատելու, որ 5 տարի հետո չեք մտածելու պատգամավորին փոխելու մասին»

Սամվել Սանամյան. «Այնպես ենք աշխատելու, որ 5 տարի հետո չեք մտածելու պատգամավորին փոխելու մասին»
25.03.2017 | 22:00

Շարունակվում են 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումները։ Քարոզարշավի շրջանակներում մարտի 25-ին թեկնածուն հյուրընկալվել է Հրազդանի Կենտրոն թաղամասում։ Մարդաշատ հանդիպման ընթացքում թաղամասի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Սանամյանին՝ համոզմունք հայտնելով, որ պատգամավոր ընտրվելով՝ նա կբարձրացնի իրենց ձայնն ու խնդիրները տարբեր ատյաններում, կթեթևացնի իրենց քաղաքի հոգսը։

Սամվել Սանամյանն էլ, շնորհակալություն հայտնելով բնակիչներին, որ իր կողքին են, նշել է, որ ինքն արդեն մտածում է, թե երբ պետք է անցնի գործի։ «Շատերը գալիս ձեզ խոստումներ են տալիս, հետո գնում կորչում են։ Ես շատ արագ ուզում եմ մտնել աշխատանքի մեջ։ Եկեք ապրիլի 2-ից հետո իրար կողք կանգնենք, ձայնը տանք իշխող կուսակցությանը։ Եվ ես համոզված եմ, որ 5 տարի հետո դուք այլևս չեք երկմտելու` ում ընտրել։ 5 տարի հետո այն վիճակում ենք լինելու, որ էլ չեք մտածելու պատգամավորին փոխելու մասին։ Ապրելու ենք այնպես, որ 5 տարի հետո չամաչենք»,- ասել է Սամվել Սանամյանը։

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ