ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Օսկանյանն ու Րաֆֆին հեռանո՞ւմ են

Օսկանյանն ու Րաֆֆին հեռանո՞ւմ են
14.04.2017 | 14:10

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ նա կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։

Հենց Օսկանյանն է դրել համալսարանի և ՀՀ ԱԳՆ-ի համագործակցության սկիզբը՝ Տավիտյան հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ։ Ակտիվ քաղաքականությունից, ՕՐՕ դաշինքից և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից ու Հայաստանից հեռանում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա առայժմ կզբաղվի իր առողջական վիճակի կայունացմամբ, որից հետո կարող է վերսկսել համագործակցել իր ստեղծած Ամերիկայի փաստաբանների միության հետ։

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ