Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով պարտության ֆենոմենը

Մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով պարտության ֆենոմենը
18.04.2017 | 13:29

Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի առաջին խաղում, ինչպես գիտեք, «Բարսելոնը» Թուրինում 3:0 հաշվով զիջեց «Յուվենտուսին»՝ խոշոր հարցականի տակ դնելով դիմակայության վերջնական ելքը: Եվրոպական խաղարկությունների պատմության մեջ սա կատալոնյան ակումբի նման հաշվով պարտության առաջին դեպքը չէ, սակայն հետաքրքրական է, որ, հինգից երեքում այն կարողացել է դուրս գալ անհուսալի վիճակից:

Ընդ որում այդ երեքում էլ «Բարսելոնը» զիջել է առաջին խաղում, հաշիվը հավասարեցրել երկրորդ դիմակայությունում, իսկ մրցակցության ընդհանուր ելքը վճռել հետխաղյա տասնմեկմետրանոցներով:
Հիշեցնենք նաև, որ «Բարսելոն»-«Յուվենտուս» դիմակայությունը կայանալու է վաղը: Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ թիմը պատրաստ է խաղալ ութ հարձակվողով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ