ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Եզրափակչում՝ «Չելսի»-«Արսենալ»

Եզրափակչում՝ «Չելսի»-«Արսենալ»
23.04.2017 | 21:51

Հայտնի դարձան Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակիցները: Նախօրեին «Չելսին» 4:2 հաշվով պարտության մատնեց «Տոտենհեմին», իսկ այսօր «Մանչեստր Սիթիի» հետ պայքարում այդ իրավունքը նվաճեց Լոնդոնի «Արսենալը»՝ կարողանալով խաղի հիմնական ժամանակում չեզոքացնել մանչեստրցիների ունեցած միակ գոլի առավելությունը, իսկ լրացուցիչում դառնալ հաղթական գոլի հեղինակ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ