Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հնգյակից տղան մահացել է

Հնգյակից տղան մահացել է
14.05.2017 | 17:29

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է։ Երեխան մահացել է անհասության հետևանքով:

Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր և շնչում էր միայն արհեստական շնչառությամբ: Երեխաների ծննդից հետո մահացել էին երկու աղջիկները: Այժմ հնգյակի երկու աղջիկները Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում են, և մասնագետների խոսքով, նրանց մոտ կա կայունացման միտում:

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ