Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
30.06.2017 | 01:03

...թե երեկ Սերժ Սարգսյանը, կառավարության նիստը վարելով, քաղաքական նոր շրջափուլի հիմք է դրել: Նա վերստին չի բացել խաղաքարտերը, հստակ չի ասել, թե վարչապետի պաշտոնում 2018-ին ով է լինելու, խոսել է ակնարկներով:

Ասում են նաև, որ թեև նախագահն այս պահին լիարժեք վստահություն է հայտնել վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ խաղաքարտերը նույնպիսի դասավորություն կունենան վճռորոշ 2018-ին: ՀՀԿ-ում չեն բացառում, որ հնարավոր է այս պահին վարչապետի զգոնությունը թուլացնելու նպատակ է հետապնդվում, ահա և փափուկ բարձ են դնում գլխի տակ:

Դիտվել է՝ 27856

Մեկնաբանություններ