Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Փողային գործիքների փառատոնի եզրափակիչ համերգը

Փողային գործիքների փառատոնի եզրափակիչ համերգը
30.06.2017 | 12:14

Հունիսի 30-ին, ժամը 19-ին, Նարեկացու արվեստի միությունում տեղի կունենա «Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի» եզրափակիչ համերգը: փառատոնը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Կազմակերպիչը` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը: Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ