Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Кто этот потерпевший?»

«Кто этот  потерпевший?»
07.07.2017 | 09:30

Շախմատ Գարի Կասպարովի հնարավոր վերադարձի մասին լուրը ցնցել է մարզաշխարհը: Մեկնաբանությունների պակաս չկա, այդ թվում և այնպիսիների, որտեղ փորձ է արվում սեփական չնչինության ֆոնի վրա հարցեր լուծել մեկի հետ, ում շվաքին հասնելն անգամ երազանք է: Խոսքը հայտնի մեքենայություններից հետո ՖԻԴԵ-ի նախագահի աթոռին հայտնված Կիրսան Իլյումժինովի մասին է, որը վայրի կապիտալիզմի մեկնարկի տարիներին մեծ փողեր կուտակեց հարազատ Կալմիկիան Կլոնդայք սարքելու անվան տակ ու ժամանակին թռավ դատից էլ, դատաստանից էլ:

Եվ ահա անապատի այդ սամումը փորձում է դատողություններ անել մեկի մասին, ում անունը հավերժ գրված է շախմատի պատմության մեջ որպես աշխարհի տասներեքերորդ չեմպիոնի, որը խորհրդային տոտալիտար կարգերի պայմաններում կարողացավ դեմ դուրս գալ մի ողջ համակարգի ու նրա հովանավորյալի:
Չգիտես ինչ հովերով սավառնող Կիրսան Իլյումժինովը չի էլ պատկերացնում, որ ինքն անգամ Գարի Կասպարովի հագով ոտնաման չէ, որ գոնե այս կերպ նրան մերձ լինելու երջանկությունն ունենա: Չի էլ հասկանում, որ ժամանակին իր նման մեկն էլ կար ՖԻԴԵ-ի նախագահի պոստում, ու թե նրան հիշում են, հիշում են նաև ի դեմս Գարի Կասպարովի, թե չէ Կամպոմանեսի նմանների մասին է «Միմինոյի» հերոսներից մեկի յուրօրինակ արձագանքը՝ «Кто этот потерпевший?»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ