Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
26.09.2017 | 00:48

...թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:

Ասում են նաև՝ այնքան էլ չի համապատասխանում իրականությանն այն պնդումը, թե «Ելքում» արշալույսները լիովին խաղաղ են: Ճիշտ է, «Ելքը» միասնական հանդես եկավ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ, սակայն դրանից առաջ մի ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, Նիկոլն առաջարկել է ստեղծել «Ելք» կուսակցություն, Էդմոն Մարուքյանը կտրականապես չի համաձայնել: Արամ Սարգսյանը` նույնպես: Ընդ որում, թիմի ներսում, 2018-ին ընդառաջ, որոշակի տարընթերցումներ կան նաև հետագա` փողոցային, թե «անփողոց» պայքարի մասով:

Դիտվել է՝ 17674

Մեկնաբանություններ