Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
10.10.2017 | 00:17

...թե չնայած Հովիկ Աբրահամյանը երևութապես դուրս է ակտիվ քաղաքականությունից, սակայն առիթը բաց չի թողնում և տոնական օրերին ուղերձներ է հղում ի ծագս աշխարհի, որ «աշխարհն» իրեն չմոռանա: Ավելին, ըստ նրա շրջապատի «ասացողների», առաջիկայում Հայաստան ժամանող Դմիտրի Մեդվեդևը պետք է առանձին` «տետ ա տետ» հանդիպում ունենա նրա հետ:

Մեր հարցմանն ի պատասխան` այդպե՞ս է արդյոք, և որտե՞ղ են հանդիպելու «կողմերը զմիմյանս», Աբրահամյանի «գրասենյակից» (չնայած խոստմանը) որևէ պատասխան չեղավ (երևի նրանց ձեռնտու էր, որ նետված «ուտկան» տիրաժավորվի առանց իրենց, ինչպես եղավ Արգամիչի` ԱԽ քարտուղար «դառնալու» ժամանակ), իսկ պատկան մարմիններին մեր հարցն ուղղակի ծիծաղելի թվաց:

Դիտվել է՝ 16271

Մեկնաբանություններ