Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.10.2017 | 00:12

Լսեցե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա, ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումները։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները և չեք հետևում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։


Իմաստություն Սողոմոնի 6. 1-6

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ