Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աշոտ Առաքելյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով

Աշոտ Առաքելյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով
31.10.2017 | 10:46

Չեխիաբնակ նկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ յուրաքանչյուր ոք իրեն հարգված է զգում, երբ իր աշխատանքը գնահատվում է:
Աշոտ Առաքելյանը Չեխիայի, Հայաստանի և Արցախի նկարիչների միության անդամ է: Եկող տարին նկարչի համար հոբելյանական է. 70-ամյակի առիթով ցուցահանդեսներ են նախատեսվում Երևանում, Արցախում և Գորիսում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ