Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
10.11.2017 | 10:08

...թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: Բացի այն, որ Մովսես Հակոբյանը, ըստ նրան ճանաչողների, ծանր բնավորություն ունի, Արցախում ինչ-ինչ «պոչեր» էլ է թողել` դիզվառելիքի ու ցորենի հետ կապված, ինչի առնչությամբ ժամանակին բարձրաձայնեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Չնայած այդ ամենին, ՀՀ ԳՇ ներկայիս պետին անչափ բարձր է գնահատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, համարելով, որ իր կողմից այլևս անընդունելի այս իշխանությունների միակ ճիշտ քայլը Մոսիին ԳՇ պետի պաշտոնում նշանակելն էր:

Դիտվել է՝ 18746

Մեկնաբանություններ