Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ղազախական այբուբենի կիրիլիցայից լատինատառի անցումը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ղազախական այբուբենի կիրիլիցայից լատինատառի անցումը
13.11.2017 | 09:53

Մոսկվան հանգիստ է վերաբերվում լատինատառի անցնելու Ղազախստանի որոշմանը` «Россия 24»-ի հեռուստաեթերում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Ես կարծում եմ, որ այս դեպքում մենք հանգիստ դիրքորոշում ունենք` ի վերջո, դա Ղազախստանի ներքին գործն է` որ լեզուն ինչ չափով է օգտագործվում»` ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ թարգմանության հետ կապված մեծ խնդիրներ չեն ծագում: «Ես վստահ եմ, որ մենք միջոց կգտնենք մեր երկկողմ հարաբերությունները և ռուսաց լեզուն լատինատառի հետ կապված նոր իրավիճակին հարմարեցնելու համար»` ընդգծել է դիվանագետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի մեկնաբանությունը պահեք որպես ուղեցույց և ցույց կտաք Հայաստան եկող ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին ու հայրենասեր փորձագետներին, երբ սկսեն բողոքել, որ հայ տաքսիստները անգլերեն խոսում են, ռուսերեն` ոչ, երբ նորից պահանջեն Հայաստանի Հանրապետությունում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալ: Լավ կլիներ, եթե ՀՀ կրթության և գիտության նախարարությունում էլ կարդային, որ առանց վարչապետի հանձնարարականի` ռուսերենի ուսուցման հայեցակարգ են մշակում: Ի վերջո` Հայաստանի ներքին գործն է, թե որ լեզուն ինչ չափով է օգտագործվում:

Դիտվել է՝ 3327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ