Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Երաժշտական զբոսանքներ»

«Երաժշտական զբոսանքներ»
21.11.2017 | 17:49

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի այս ամսվա պատանեկան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:

«Այս ամսվա «երաժշտական զբոսանքները» մեզ կտեղափոխեն վեհաշուք Բարոկկո ժամանակաշրջան. օպերային ժանրի, ժամանակակից ջութակի, նվագախմբերի ծննդյան, հայտնագործությունների ու նորարարությունների շրջան արվեստի բոլոր ճյուղերում: Կխոսենք ժամանակի ճարտարապետության, գեղանկարչության և հատկապես երաժշտության մեջ նոր ալիքների մասին: Կպատմենք հետաքրքիր պատմություններ ժամանակի կոմպոզիտորների մասին: Կունկնդրենք հիասքանչ երաժշտություն»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:


Մասնակցությունն անվճար է, նախնական պարտադիր գրանցմամբ:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ