Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սերգո Համբարձումյանն ու Ստալինը

Սերգո Համբարձումյանն ու Ստալինը
22.12.2017 | 13:11

Խորհրդային Միությունում սպորտի նկատմամբ առանձնակի հետաքրքրությունը սկսել է ձևավորվել 1920-ականների սկզբներին: Ոլորտի զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքներ ծավալվեցին հատկապես 1923-ի կեսերին, երբ ստեղծվեց ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի հարցերի գծով բարձրագույն խորհուրդը:


Խորհրդային մարզիկներից երկրի առաջնորդի ամենասիրած մարզիկը հայազգի ծանրորդ Սերգո (Սարգիս) Համբարձումյանն էր: Այն ժամանակ համաշխարհային մրցահարթակում անմնացորդ տիրություն էր անում գերմանացի գերծանր քաշային Յոզեֆ Մանգերը, որն Ադոլֆ Հիտլերի հովանավորյալն էր, սիրած մարզիկը: Սերգո Համբարձումյանին կուսակցական հանձնարարություն տրվեց՝ գերազանցել գերմանացի ծանրորդի նվաճումները: Ստալինի հանձնարարությամբ Հայաստան գործուղվեց ոլորտի լավագույն մասնագետներից մեկը` Յան Սպարեն, հանձնարարվեց մարզիկի ու մարզչի համար ստեղծել կենցաղի ու մարզումների իդեալական պայմաններ: Արդեն երկու տարի հետո հայ մարզիկը եռամարտում ցույց տվեց 433,5 կիլոգրամ արդյունք (Մանգերի լավագույն արդյունքը 425 կիլոգրամն է եղել): Այս արդյունքի համար Ստալինն անձամբ է հայ մարզիկին ընդունել Կրեմլում ու անձամբ պարգևատրել: Հետագայում Համբարձումյանը մեկ անգամ չէ, որ թարմացրել է աշխարհի ու երկրի ռեկորդները, սակայն մարզական ծանրաբեռնված պարապմունքների պատճառով, հետագայում ստիպված էր հրաժեշտ տալու սպորտին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ