Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
27.04.2018 | 01:06

...թե ՀՀ երկրորդ նախագահը, որը մտերիմ է Կարեն Կարապետյանի հետ, և որին քաղաքական գործիչների մի մասը համարում է Սերժ Սարգսյանի նշած «բզբզացողներից» մեկը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ամենաշատը չի ցանկանում, որ Նիկոլը դառնա վարչապետ՝ Մարտի մեկը դարձնելով իր գլխին դամոկլյան սուր:

Հիշենք, որ վերջերս, Մարտի մեկի շուրջ տեղի ունեցած խորհրդարանական լսումների և քննարկումների ընթացքում, «կողմերը» բավականին սուր արտահայտություններ փոխանակեցին. Նիկոլը գրությամբ դիմեց գլխավոր դատախազություն` Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու առաջարկով, Քոչարյանի գրասենյակն էլ, անձամբ Նիկոլին նկատի ունենալով, պատասխանեց. «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու, նստած ԱԺ նախագահի աթոռին, վարում էր նիստը»:

Դիտվել է՝ 12833

Մեկնաբանություններ