ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նախապատվությունը տալիս է բունդեսլիգան ներկայացնողներին

Նախապատվությունը տալիս է բունդեսլիգան ներկայացնողներին
27.04.2018 | 03:09

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդ Թոմաս Տուխելը ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր թեկնածության շուրջ որոշման կայացման դեպքում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կուզենար ՊՍԺ-ի կազմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» ու «Աուգսբուրգի» պաշտպաններ Էմեր Թոպրակին ու Ֆիլիպ Մաքսին, ինչպես նաև «Շալկեի» կիսապաշտպան Մաքսիմիլիան Մայերին:


Ֆրանսիական Le Parisien պարբերականի տեղեկությամբ, Մաքսի տրանսֆերը տատանվում է 20-25 միլիոն եվրոյի շրջանակներում, Թոպրակը գնահատվում է մոտավորապես 15 միլիոն եվրոյի չափով: Ինչ վերաբերում է գերմանացի կիսապաշտպան Մայերին, ակումբի հետ նրա պայմանագիրը լրանում է արդեն իսկ այս ամռանն ու, ամենայն հավանականությամբ, այն չի երկարաձգվի:
Տեղեկացնենք, որ թիմի ղեկակալի պաշտոնում «Պարի Սեն Ժերմենն» ավելի վաղ հակված է եղել Արսեն Վենգերի թեկնածությանը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ