Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ովքեր են ապագա ընդդիմադիրները

Ովքեր են ապագա ընդդիմադիրները
04.05.2018 | 02:53

Նախօրեին ՀՀԿ-ն հայտարարեց, որ աջակցելու է խորհրդարանի 1/3-ի առաջադրած թեկնածուին, և մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: Պարզ էր նաև, որ ՀՀԿ-ն, ինչպես իրենք են ասում, միաձայն չի քվեարկելու, լինելու է, այսպես ասած, ազատ ռեժիմով քվեարկություն:


Ինչպես ՀՀԿ-ից են փոխանցում, Նիկոլ Փաշինյանին դեմ են քվեարկելու հիմնականում երիտասարդ պատգամավորները, որոնք մայիսի 1-ին` ԱԺ-ում քննադատության թիրախում պահեցին Փաշինյանին: Կողմ են լինելու գործարար հատվածը, ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավորները: Քննարկումների ժամանակ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարել են, թե ոչ մի պարագայում կողմ չեն լինի Նիկոլ Փաշինյանին, այդ իսկ պատճառով կուսակցությունը որոշել է խախտել ավանդույթը և միաձայն չքվեարկել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ