Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
11.05.2018 | 01:10

...թե փոխվարչապետի հովերով տարված, հանկարծահաս «աստեղային ժամի» մեջ հայտնված Արարատ Միրզոյանը օրերս Արցախ կատարած այցի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ իրեն իրադրության տեր է զգացել և ասել, թե սահմանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ցուցադրվող կադրերն ընդամենը հին նկարահանումների մոնտաժված տարբերակն են։

Ասում են նաև, թե սա առաջացրել է ղարաբաղյան իսթեբլիշմենթի զարմանքն ու խոր հիասթափությունը, թե նման գիտելիքներով ու «մաներայով», փոխվարչապետի ախորժակ ունեցող օժտված «պաշտոնյան» և նրա թիմակիցներն ինչպե՞ս են տարածաշրջանի և Արցախի համար այս բարդ օրերին գլուխ հանելու ստեղծված իրավիճակից։

Դիտվել է՝ 13876

Մեկնաբանություններ