Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կառավարությունն առաջարկեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան

Կառավարությունն առաջարկեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան
09.06.2018 | 10:23

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հունիսի 19-ին ժամը 11-ին գումարել արտահերթ նստաշրջան: «Առաջարկում ենք արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ ենք առաջարկում նշանակել Ամալյա Ենգոյանին»,- զեկուցեց Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Կառավարությունն առաջարկեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ