Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար
21.06.2018 | 10:12

ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ