ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վարչապետը ԱԱԾ բացահայտումներից ապշում է, որ բարձրանա հասարակության աչքին

Վարչապետը ԱԱԾ բացահայտումներից ապշում է, որ բարձրանա հասարակության աչքին
20.07.2018 | 19:42

Վարչապետը ԱԱԾ բացահայտումներից ապշում է, որ բարձրանա հասարակության աչքին
«Ես նույնիսկ իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակվել մտածել, որ կարող է երկրում վիճակը լինել այնպիսին, ինչպիսին այսօր է, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին»: Այսօր լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա փաստացիորեն զարմանք է արտահայտել, որ ԱԱԾ գործողություններից ու ամենօրյա դարձած կոռուպցիոն բացահայտումներից ուղղակի ապշած է:
Վարչապետի անկեղծությանը կարելի էր հավատալ, եթե մեր հասարակությունը տարիներ ի վեր թալանի, կաշառքի, կոռուպցիոն դրսևորումների ականատեսն ու, որոշ դեպքերում, ուղղակի մասնակիցը եղած չլիներ:


Հաշվի առնելով փաստը, որ երկրաշարժից 30 տարի անց դեռ աղետի գոտի կա, 30 տոկոս աղքատություն կա, զինվորների գուլպաները վերջիններիս ծնողներն են հոգում, ուսանողները 100 -դրամանոց վնասակար «հոթ դոգ» են ուտում, ծերերը ձմռանը տանը 4 վերարկու են հագնում՝ հոսանքի ու գազի քիչ կոմունալ մուծելու համար, և տեսնելով նախկին ու, որոշ դեպքերում, ներկա չինովնիկների լկտի, սինլքոր, ստոր պահվածքն ու վարքն ու բարքը հասարակական վայրերում, տեսնելով այն անջրպետը, որ դեռ կա հասարակության հարուստ ու աղքատ խավերի միջև, ես բնավ չեմ զարմանում՝ կոռուպցիոն սկանդալի մասին հերթական հայտարարությունը լսելիս: Հետևաբար՝ վարչապետի հայտարարությունը, թե ապշած է ԱԱԾ-ի բացահայտումների չափից, հասարակությանը աչքին բարձրանալու հերթական քայլերից մեկն է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ