Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Դիբալան գոհ է իր բաժին ճակատագրից

Դիբալան գոհ է իր բաժին ճակատագրից
14.09.2018 | 04:26

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ ինքն իրեն բախտավոր է զգում հավաքականում Լեո Մեսիի, թուրինյան ակումբում Քրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալով: «Քրիշտիանու Ռոնալդուն հիանալի խաղացող է: Իմ բախտը բերել է, որ Արգենտինայի հավաքականում խաղում եմ Լիոնել Մեսիի հետ, իսկ հիմա Ռոնալդուի հետ հանդես եմ գալիս «Յուվենտուսում»: Հիմա ես պատրաստվում եմ հաջորդ խաղին: Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի շրջանակում մրցելու ենք «Վալենսիայի» հետ, ուստի պատրաստ լինենք: Յուրաքանչյուր խաղ դժվար է, այդ իսկ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթանակ տանենք: Մինչև մրցաշրջանի ավարտը երկար ճանապահ ունենք»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում իտալական հանրահայտ մարտական կայքը: Հիշեցնենք՝ «Վալենսիա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին` Իսպանիայում: Խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ