Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տրանսպորտի նախարարությանը ձյունն անակնկալ է մատուցել

Տրանսպորտի նախարարությանը ձյունն անակնկալ է մատուցել
28.10.2018 | 06:49

Եղանակային պայմանների հետևանքով դժվարանցանելի դարձող ճանապարհները շարունակվում են օրակարգային լինել նաև իշխանափոխությունից հետո։ Երեկ տեղացած ձյան պատճառով Երևան-Վանաձոր մայրուղու Ծիլ-Քարից դեպի Սպիտակ իջնող ոլորաններն գրեթե անանցանելի են եղել։

«Իրատեսի» հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն ու ուղևորներն ասացին, որ այդ հատվածում բացակայում են համապատասխան տեխնիկան ու անհրաժեշտ նյութերը, մասնավորապես՝ աղ, ավազ և այլն։ Մեր հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց անցնել այդ հատվածը, վարորդներից մեկը խիստ կարճ պատասխան տվեց. «Աստծո հույսով»։
Եղելությունը վկայումն է այն բանի, որ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրավիճակին չի տիրապետում։ Եղանակային կտրուկ փոփոխության մասին առանձին հայտարարություններ էր արել թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, թե՛ Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, հետևաբար՝ պատկան մարմինները պետք է զգոն լինեին և նախապես պատրաստվեին եղանակային շրջադարձին։ Այնպիսի տպավորություն է, թե ձյան մասին ոչ ասող է եղել, ոչ՝ լսող, ու եղանակն անակնկալ է մատուցել, բայց փաստն այն է, որ ցուրտ սպասվող տեղումների մասին տեղեկացված էին անգամ հեռավոր մարզերի բնակիչները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ