Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երբ կխոսի Ծառուկյանը

Երբ կխոսի Ծառուկյանը
15.01.2019 | 02:29

Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկին չէին տալիս: Այդ բանավեճերն ամեն անգամ «չոքելու» են ԱԺ նիստերի ամբիոնին, քանի որ երկու ուժերն էլ իրար ոչնչացնելու հատուկ սցենար ունեն: Այդ հարցում առաջամարտիկը ԼՀԿ-ն է, որը հստակ թիրախավորել է ԲՀԿ-ին, վերջինս էլ բավական ուշագրավ քայլեր է մշակում՝ կոմպրոմատներ հավաքելով լուսավորականների առաջին դեմքի վերաբերյալ:


Հիշենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների առաջին դեմքերի հայտնի բանավեճը, երբ Ծառուկյանը «կլասիկ» Մարուքյանին հիշեցրեց նրա հովանավորի ու այն մասին, թե ինչպես ծառուկյանականները Մարուքյանին խորհրդարան անցկացրին:


Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի, թե ինչ ձևով է Գևորգը համապատասխան փաստաթղթեր չունեցող Մարուքյանին «օգնել» պատգամավոր դառնալու, և թե ով է նրա իրական հովանավորը:
Դե ի՞նչ, եթե այս տեմպերով ԼՀԿ-ն շարունակի ընդդիմանալ ԲՀԿ-ին, հեռու չէ նաև ծառուկյանականի բացահայտումների օրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ